Եվրոհանձնաժողովը թարմացրեց Իրանի դեմ պատժամիջոցները «արգելակող օրենք»-ը
https://parstoday.ir/hy/news/world-i93326-Եվրոհանձնաժողովը_թարմացրեց_Իրանի_դեմ_պատժամիջոցները_արգելակող_օրենք_ը
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Եվրոհանձնաժողովը չորեքշաբթի օրը մի օրենք ընդունեց, որը հնարավոր է դարձնում Իրանում չեզոքացնել ակտիվ եվրոպական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2018 02:37 Asia/Tehran
  • Եվրոհանձնաժողովը թարմացրեց Իրանի դեմ պատժամիջոցները «արգելակող օրենք»-ը

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Եվրոհանձնաժողովը չորեքշաբթի օրը մի օրենք ընդունեց, որը հնարավոր է դարձնում Իրանում չեզոքացնել ակտիվ եվրոպական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները:

 «Արգելակող օրենք»-ն Իրանում ներդրումներ իրականացնող ընկերությունների համար հող է նախապատրաստում, որպեսզի  միջուկային համաձայնությունից Վաշինգտոնի դուրս գալուց հետո զերծ մնան ԱՄՆ-ի պատժամիջոցներից:

«Արգելակող օրենք»-ն առաջին անգամ վավերացվեց 1996 թվականին՝ Կուբայի դեմ պատժամիջոցները շրջանցելու նպատակով, սակայն գործադրման հնարավորություն չստագավ: Այս օրենքն Իրանի դեպքում գործադրման հնարավորություն ունենալու համար որոշակի թարմացումների կարիք ուներ:

Եվրոհանձնաժողովը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ եթե օրենքի դեմ որևէ բողոք չլինի, այն գործադրման կհանձնվի առաջիկա օգոստոսին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին փուլի գործադրման հետ միաժամանակ:

Այս նոր օրենքը եվրոպական երկրներին արգելում է հետևել ԱՄՆ-ի պատժամիջոցների անդրսահմանային կողմերին: Հիշյալ ընկերությունները նաև հատուցում ստանալու հնարավորություն են ունենալու:

Եվրոհանձնաժողովը նաև ընդունեց մեկ այլ օրենք, որը Եվրոպայի ներդրման բանկին կոչ է անում հովանավորել Իրանում ակտիվ եվրոպացի ներդրողներին:

Եվրոպայի ներդրման բանկն ավելի վաղ հայտարարել էր, որ չի կարող անտեսել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները: