Եվրոհանձնաժողովը թարմացրեց Իրանի դեմ պատժամիջոցները «արգելակող օրենք»-ը
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Եվրոհանձնաժողովը չորեքշաբթի օրը մի օրենք ընդունեց, որը հնարավոր է դարձնում Իրանում չեզոքացնել ակտիվ եվրոպական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները:
«Արգելակող օրենք»-ն Իրանում ներդրումներ իրականացնող ընկերությունների համար հող է նախապատրաստում, որպեսզի միջուկային համաձայնությունից Վաշինգտոնի դուրս գալուց հետո զերծ մնան ԱՄՆ-ի պատժամիջոցներից:
«Արգելակող օրենք»-ն առաջին անգամ վավերացվեց 1996 թվականին՝ Կուբայի դեմ պատժամիջոցները շրջանցելու նպատակով, սակայն գործադրման հնարավորություն չստագավ: Այս օրենքն Իրանի դեպքում գործադրման հնարավորություն ունենալու համար որոշակի թարմացումների կարիք ուներ:
Եվրոհանձնաժողովը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ եթե օրենքի դեմ որևէ բողոք չլինի, այն գործադրման կհանձնվի առաջիկա օգոստոսին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին փուլի գործադրման հետ միաժամանակ:
Այս նոր օրենքը եվրոպական երկրներին արգելում է հետևել ԱՄՆ-ի պատժամիջոցների անդրսահմանային կողմերին: Հիշյալ ընկերությունները նաև հատուցում ստանալու հնարավորություն են ունենալու:
Եվրոհանձնաժողովը նաև ընդունեց մեկ այլ օրենք, որը Եվրոպայի ներդրման բանկին կոչ է անում հովանավորել Իրանում ակտիվ եվրոպացի ներդրողներին:
Եվրոպայի ներդրման բանկն ավելի վաղ հայտարարել էր, որ չի կարող անտեսել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները: