Մոսկվան մեղադրել է Անկարային
https://parstoday.ir/hy/news/world-i9334-Մոսկվան_մեղադրել_է_Անկարային
Ռուսաստանը Թուրքիային մեղադրել է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով քրդական կազմակերպություններին ճնշելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2016 16:09 Asia/Tehran
  • Մոսկվան մեղադրել է Անկարային

Ռուսաստանը Թուրքիային մեղադրել է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով քրդական կազմակերպություններին ճնշելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, մարտի 23-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգել Լավրովը հայտարարել է, որ 2015 թվականի սեպտեմբերին Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններ սկսելուց հետո Թուրքիա-Սիրիա սահմանով նավթի անօրինական փոխադրումները կտրուկ պակասել են:

Սերգեյ Լավրովը կոչ է արել իրականացնել ՄԱԿ-ի բանաձեւերը, որոնցով պահանջվում է դադարեցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Սիրիայում եւ արգելվում նավթի առեւտուրն այդ խմբավորման հետ:

Ռուսաստանն ավելի վաղ բացահայտել է, որ Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի կողմից վերահսկվող նավթահանքերից նավթը միջազգային շուկաներ է փոխադրվում Թուրքիայի տարածքով: Սիրիայում գտնվող ՌԴ օդուժը կործանիչ հարվածներ էր հասցրել իսլամիստների նավթամբարներին եւ թուրքական բեռնատարների հավաքատեղիներին, որոնք ԻՊ-ի նավթը փոխադրում էին Թուրքիա: