ՄԱԿ.«Արաբիայում չկա խոսքի ու մամուլի ազատություն»
https://parstoday.ir/hy/news/world-i93396-ՄԱԿ._Արաբիայում_չկա_խոսքի_ու_մամուլի_ազատություն
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ասել է.«Սաուդյան Արաբիայի դատական համակարգը գտնվում է թագավորի վերահսկողության տակ: Այդ երկրում չկա խոսքի արտահայտման ու մամուլի ազատություն»: Այս մասին գրում է Գարդիան օրաթերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2018 14:57 Asia/Tehran
  • ՄԱԿ.«Արաբիայում չկա խոսքի ու մամուլի ազատություն»

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ասել է.«Սաուդյան Արաբիայի դատական համակարգը գտնվում է թագավորի վերահսկողության տակ: Այդ երկրում չկա խոսքի արտահայտման ու մամուլի ազատություն»: Այս մասին գրում է Գարդիան օրաթերթը:

Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Բեն Էմերսոնը հանդիպել է Արաբիայի քաղաքական գործիչների, դատավորների, ոստիկանության և դատախազների հետ: Նա իր զեկույցում նշել է.«Արաբիայում նրանք ովքեր խաղաղ կերպով խոսում են ազատության իրավունքի մասին պարբերաբար նրանց անհանգստացնում են»:

Էմերսոնը հավելել է.«Արաբիայում մեծ թվով մարդիկ երկար տարիներ գտնվում են բանտում, ոմանք էլ ենթարկվում են մահապատժի: Նրանք ովքեր խոշտանգում են բանտարկյալներին ունեն անձեռնմխելիության իրավունք»:

Էմերսոնն այդ իրավիճակը ամոթալի է համարել ՄԱԿ-ի համար, որը Արաբիային թույլ տվեց մինչև 2016 թվականը լինել այդ կառույցի մարդու իրավունքների խորհրդի անդամ:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը պահանջել է այդ կառույցի Անվտանգության խորհրդի օրենքների շրջանակում անհապաղ հետաքննություն անցկացնել Արաբիայում  բանտարկյալների խոշտանգման և  մարդու իրավունքների ոտնահարման այդ դեպքերի վերաբերյալ: