ԱՄՆ առևտրի նախարարն անուղղակի ձևով պատասխանեց եվրոպացի նախարարների դիմումին
https://parstoday.ir/hy/news/world-i93400-ԱՄՆ_առևտրի_նախարարն_անուղղակի_ձևով_պատասխանեց_եվրոպացի_նախարարների_դիմումին
ԱՄՆ-ի առևտրի նախարարը հինգշաբթի օրը մերժեց եվրոպական երկրներին Իրանի դեմ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցներից բացառելու մասին Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարների դիմումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2018 02:18 Asia/Tehran
  • ԱՄՆ առևտրի նախարարն անուղղակի ձևով պատասխանեց եվրոպացի նախարարների դիմումին

ԱՄՆ-ի առևտրի նախարարը հինգշաբթի օրը մերժեց եվրոպական երկրներին Իրանի դեմ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցներից բացառելու մասին Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարների դիմումը:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վիլբուր Ռոսը «Սի Էն Բի ՍԻ» հեռուստակայանին տված հարցազրույցում պատասխանելով Իրանի առջև բացվող հեռանկարների մասին հարցին, ասաց. «Չեմ ենթադրում, որ ԱՄՆ-ն որևէ բացառություն նկատի կունենա Իրանի հետ կապված պատժամիջոցների դեպքում»:

Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարները հունիսի 4-ին իրենց ամերիկացի պաշտոնակցին հղած նամակում ընդգծել էին Իրանի հետ միջուկային համաձայնության հանդեպ իրենց պատկան երկրների հավատարմությունը և պահանջել դեղի արդյունաբերության, առողջապահության, էներգետիկայի, ավտոմեքենաշինության, քաղաքացիական ինքնաթիռների արտադրության, ենթակառուցվածքների ու բանկային բնագավառներում աշխատող եվրոպական ընկերություններին բացառել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով իր հակաիրանական անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու և երեքից վեց ամսվա ընթացքում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին: