Մոգերինին չեղարկել է իր ուղևորությունը բռնազավթված Պաղեստին
https://parstoday.ir/hy/news/world-i93498-Մոգերինին_չեղարկել_է_իր_ուղևորությունը_բռնազավթված_Պաղեստին
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ֆեդերսիկա Մոգերինին որը հրավիրվել էր մասնակցելու ԱՄՆ-ի հրեական կոնֆերանսին, չեղյալ հայտարարեց իր այցելությունը Ղոդս:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 09, 2018 08:17 Asia/Tehran
  • Մոգերինին չեղարկել է իր ուղևորությունը բռնազավթված Պաղեստին

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ֆեդերսիկա Մոգերինին որը հրավիրվել էր մասնակցելու ԱՄՆ-ի հրեական կոնֆերանսին, չեղյալ հայտարարեց իր այցելությունը Ղոդս:

Սպուտնիկ լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է,  որ Մոգերինի  թշնամական դիրքորոշման պատճառով, Սիոնիստական ռեժիմի վարչապետը չի կարող Ղոդսում հանդիպել նրա հետ : 

Սիոնիստական ռեժիմի վարչապետը վերջերս մեկնել էր Բեռլին, Փարիզ և Լոնդոն: Եվրոպական երեք երկրներ կատարած այցի ընթացքում Նեթանյահուն հանդիպել ու բանակցել է այդ երկրների ղեկավարների հետ:  Նեթանյահուն  նպատակ ուներ փոխել երեք երկրների ղեկավարների կարծիքը՝ Իրանի հետ միջուկային համաձայնությունում մնալու կապակցությամբ: 

Եվրոպական երկրների ղեկավարները ձգտում են ՀԳՀԾ-ի պահպանմանը և ընդունում են Իրանի պայմանները: