Աշխարհի ազատախոհներն աջակցում են պաղեստինյան ազատագրական շարժմանը
Եվրոպական և իսլամական երկրների ազատախոհները Ղոդսի համաշխարհային օրվա առիթով զանգվածային ցույցեր են անցկացրել՝ ի պաշտպանության պաղեստինցիների:
Ֆրանսիայի քաղաքացիներն ուրբաթօրյա աղոթքից հետո Պաղեստինը դրոշները կրելով ցույց են անցկացրել Փարիզի մզկիթի դիմա: Հանրահավաքի ընթացքում ցուցարարները կարգախոսներ են վանկարկել, դատապարտելով պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները : Ֆրանսիայի քաղաքացիները երկրի իշխանություններին և Եվրամիությանը կոչ են արել բոյկոտել սիոնիստական ապրանքները:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող հազարավոր մուսուլմաններ նույնպես մասնակցել են մզկիթի շրջակայքում կայացած հավաքին և իրենց համերաշխությունն են հայտնել ճնշված պաղեստինցիների հետ:
Իտալիայում, ծոմ պահող հարյուրավոր մուսուլմաններ, իրենց համերաշխությունն են հայտնել ճնշված պաղեստինցիների հետ և դատապարտել պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացրած հանցագործությունները:
Իռլանդիայում ապրող մուսուլմանները Ղոդսի Համաշխարհային օրվա առիփով Դուբլինում մասնակցել են զանգվածային հակաիսրայելական ցույցերին և իրենց աջակցությունը հայտնել պաղեստինցիներին: Նրանք քննադատել են պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական վարչակարգի հանցագործությունները :
Հունիսի 8-ին ցույցեր են անցկացվել Բելառուսում, Տաջիկստանում, Ադրբեջանում և Թաթարստանում:
Հունաստանում տեղի է ունեցել «Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները եւ պաղեստինյան երեխաների սպանությունը» խորագրով համագումար:
ԻԻՀ մեծ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու նախաձեռնությամբ ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը Ղոդսի համաշխարհային օր է հռչակվել, որպեսզի այդ օրվա ընթացքում աշխարհի մուսուլմաններն իրենց նողկանքը հայտնեն Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունների հանդեպ: