Աշխարհի ազատախոհներն աջակցում են պաղեստինյան ազատագրական շարժմանը
https://parstoday.ir/hy/news/world-i93500-Աշխարհի_ազատախոհներն_աջակցում_են_պաղեստինյան_ազատագրական_շարժմանը
Եվրոպական և իսլամական երկրների ազատախոհները Ղոդսի համաշխարհային օրվա առիթով զանգվածային ցույցեր են անցկացրել՝ ի պաշտպանության պաղեստինցիների:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 09, 2018 09:13 Asia/Tehran

Եվրոպական և իսլամական երկրների ազատախոհները Ղոդսի համաշխարհային օրվա առիթով զանգվածային ցույցեր են անցկացրել՝ ի պաշտպանության պաղեստինցիների:

Ֆրանսիայի քաղաքացիներն ուրբաթօրյա աղոթքից հետո Պաղեստինը դրոշները կրելով ցույց են անցկացրել Փարիզի մզկիթի դիմա: Հանրահավաքի ընթացքում ցուցարարները կարգախոսներ են վանկարկել,  դատապարտելով  պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները : Ֆրանսիայի քաղաքացիները երկրի իշխանություններին և Եվրամիությանը կոչ են արել  բոյկոտել սիոնիստական ապրանքները:

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող հազարավոր մուսուլմաններ նույնպես մասնակցել են մզկիթի շրջակայքում կայացած հավաքին և իրենց համերաշխությունն են հայտնել ճնշված պաղեստինցիների հետ:

Իտալիայում, ծոմ պահող հարյուրավոր մուսուլմաններ, իրենց համերաշխությունն են հայտնել ճնշված պաղեստինցիների հետ և դատապարտել  պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացրած հանցագործությունները:

Իռլանդիայում ապրող մուսուլմանները Ղոդսի Համաշխարհային օրվա առիփով Դուբլինում մասնակցել են զանգվածային հակաիսրայելական ցույցերին և իրենց աջակցությունը հայտնել պաղեստինցիներին: Նրանք քննադատել են պաղեստինցիների  նկատմամբ Սիոնիստական վարչակարգի հանցագործությունները :

Հունիսի 8-ին  ցույցեր են անցկացվել Բելառուսում, Տաջիկստանում, Ադրբեջանում և Թաթարստանում:

Հունաստանում տեղի է ունեցել «Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները եւ պաղեստինյան երեխաների սպանությունը» խորագրով համագումար:

ԻԻՀ մեծ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու նախաձեռնությամբ ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ  օրը Ղոդսի համաշխարհային օր է հռչակվել, որպեսզի այդ օրվա ընթացքում աշխարհի մուսուլմաններն իրենց նողկանքը հայտնեն Սիոնիստական ռեժիմի  ռասիստական քաղաքականությունների հանդեպ: