ԵՄ երկրների ՆԳՆ ղեկավարների արտակարգ հանդիպումը կկայանա մարտի 24-ին
Մարտ 23, 2016 18:39 Asia/Tehran
Մարտի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրամիության Խորհրդի՝ ներքին գործերի եւ արդարադատության նախարարների մակարդակով արտակարգ հանդիպումը, նպատակ ունենալով քննարկել Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունները:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հաղորդագրությունում:
Ավելի վաղ հանդիպումը գումարելու մտադրության մասին հայտարարել էին ԵՄ-ում նախագահող Հոլանդիան, ինչպես նաեւ կառույցի միգրացիոն, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
Պիտակ