Մերկելն ու Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i9367-Մերկելն_ու_Դավութօղլուն_հեռախոսազրույց_են_ունեցել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»,-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2016 06:33 Asia/Tehran
  • Մերկելն ու Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»,-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գերմանական կողմի նախաձեռնությամբ իրականացված հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննադատել են Թուրքիայում և Բելգիայում իրականացված վերջին ահաբեկչական հարձակումները` վերահաստատելով ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են նաև փախստականների խնդիրը` համոզմունք հայտնելով, որ այն պետք է կարգավորվի բոլոր կողմերի համար ձեռնտու պայմաններով: