Հռոմի պապը աշխարհի բոլոր ղեկավարներից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում
https://parstoday.ir/hy/news/world-i9370-Հռոմի_պապը_աշխարհի_բոլոր_ղեկավարներից_ավելի_մեծ_ժողովրդականություն_է_վայելում
Հասարակական կարծիքի հարցումը ցույց է տվել, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը աշխարհի բոլոր ղեկավարներից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2016 06:43 Asia/Tehran
  • Հռոմի պապը աշխարհի բոլոր ղեկավարներից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում

Հասարակական կարծիքի հարցումը ցույց է տվել, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը աշխարհի բոլոր ղեկավարներից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

WIN Gallup International-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ քահանայապետն առավել մեծ ժողովրդականություն է վայելում կաթոլիկների շրջանում, որոնց 85 տոկոսը դրական է արտահայտվում նրա մասին եւ հրեաների շրջանում (65 տոկոս):

Սակայն Ֆրանցիսկոս պապը ժողովրդականություն է վայելում նաեւ բողոքականների կեսից ավելիի, ինչպես նաեւ աթեիստների եւ ագնոստիկների մեծամասնության շրջանում:

Հարցումն անցկացվել է 64 երկրներում եւ ընդգրկել մոտավորապես հազար մարդու:

Ինչ վերաբերում է համակրանքների աշխարհագրական բաշխմանը, ապա Հռոմի պապն առավել մեծ ժողովրդականություն է վայելում Լատինական եւ Հյուսիսային Ամերիկայի բնակչության շրջանում, ինչպես նաեւ Եվրամիության երկրներում, հատկապես Իտալիայում եւ Պորտուգալիայում:

Հռոմի պապի առավել բարձր վարկանիշը՝ 93 տոկոս, գրանցվել է Ֆիլիպինների բնակիչների շրջանում, իսկ ամենացածրը՝ Թունիսում, Թուրքիայում եւ Ալժիրում:

Ռուսաստանում Ֆրանցիսկոսին դրական է վերաբերվում բնակչության 46 տոկոսը, նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի 9 տոկոսը: Ուկրաինայում հարաբերակցությունը 57 տոկոս է առ 7 տոկոս: Ադրբեջանում հարցվածների մեծամասնությունն ասել է, թե գրեթե ոչինչ չգիտի քահանայապետի մասին: