ՌԴ-ն կհակադարձի ԱՄՆ-ի շրջափակումներին
https://parstoday.ir/hy/news/world-i93744-ՌԴ_ն_կհակադարձի_ԱՄՆ_ի_շրջափակումներին
ՌԴ-ի ԱԳ փոխնախարարն ասել է.«Վաշինգտոնի կողմից վերջերս սահմանված շրջափակումները անպատասխան չենք թողնի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2018 14:21 Asia/Tehran
  • ՌԴ-ն կհակադարձի ԱՄՆ-ի շրջափակումներին

ՌԴ-ի ԱԳ փոխնախարարն ասել է.«Վաշինգտոնի կողմից վերջերս սահմանված շրջափակումները անպատասխան չենք թողնի»:

Սպուտնիկի հաղորդմամբ, ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Սերտգեյ Ռյաբկովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր կառավարությունը փոխարինելու է ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումները:

Ռիաբկովը շեշտել է.«ՌԴ-ն իր շրջափակումային հարձակման թիրախ է դարձնելու ԱՄՆ-ին, որը հակառուսական հարձակողական դիրքորոշումներ ունի և բացահայտորեն հակադրվում է  Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների նորմալացմանը»:

Շեշտելով որ ՌԴ-ն  շարունակելու է իր ընտրած քաղաքական ուղին , Ռյաբկովը հավելել է.«Մոսկվան ԱՄՆ-ի շրջափակումները համարում է նոր դրդապատճառ՝ տնտեսական առավել զարգացման համար և համոզված է, որ տնտեսական առաջադիմությունը ամենաազդեցիկ պատասխանն է Թրամփի կառավարության ապօրինի շրջափակումներին»:

Երկուշաբթի օրը ԱՄՆ ֆինանասների նախարարությունը նոր շրջափակումներ է սահմանել ՌԴ-ի հետ կապված 3 անձանց ու 5 ընկերությունների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությամբ, այդ անձինք ու ընկերությունները ՌԴ-ի անվտանգության կազմակերպություններին են տրամադրել կիբեր  հարձակում իրականացնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիա ու միջոցներ: