ՌԴ-ն կհակադարձի ԱՄՆ-ի շրջափակումներին
ՌԴ-ի ԱԳ փոխնախարարն ասել է.«Վաշինգտոնի կողմից վերջերս սահմանված շրջափակումները անպատասխան չենք թողնի»:
Սպուտնիկի հաղորդմամբ, ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Սերտգեյ Ռյաբկովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր կառավարությունը փոխարինելու է ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումները:
Ռիաբկովը շեշտել է.«ՌԴ-ն իր շրջափակումային հարձակման թիրախ է դարձնելու ԱՄՆ-ին, որը հակառուսական հարձակողական դիրքորոշումներ ունի և բացահայտորեն հակադրվում է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների նորմալացմանը»:
Շեշտելով որ ՌԴ-ն շարունակելու է իր ընտրած քաղաքական ուղին , Ռյաբկովը հավելել է.«Մոսկվան ԱՄՆ-ի շրջափակումները համարում է նոր դրդապատճառ՝ տնտեսական առավել զարգացման համար և համոզված է, որ տնտեսական առաջադիմությունը ամենաազդեցիկ պատասխանն է Թրամփի կառավարության ապօրինի շրջափակումներին»:
Երկուշաբթի օրը ԱՄՆ ֆինանասների նախարարությունը նոր շրջափակումներ է սահմանել ՌԴ-ի հետ կապված 3 անձանց ու 5 ընկերությունների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությամբ, այդ անձինք ու ընկերությունները ՌԴ-ի անվտանգության կազմակերպություններին են տրամադրել կիբեր հարձակում իրականացնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիա ու միջոցներ: