Ընդունվել է TANAP-ով փոխադրվող գազը
Թուրքիայում ընդունվել է Անդրանատոլիական գազատարով (TANAP) փոխադրվող գազը, որը կոչված է ադրբեջանական գազը փոխադրել Թուրքիա և Եվրոպա։
«Արան նյուզ» գործակալության չորեքշաբթի օրվա հաղորդման համաձայն, գազն ընդունվել է TANAP-ի կամ «Էներգետիկայի մետաքսի ճանապարհ» նախագծի առաջին փուլի բացման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում:
Գազի ընդունման խորհրդանշական արարողությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Էներգետիկ նախագծերը տարածաշրջանին կայունություն ու խաղաղություն են բերելու»: Նա նախագիծը համարել է Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամության խորհրդանիշը:
Արարողակարգի ժամանակ, Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն և նավթի փոխնախարար՝ Համիդ Ռեզա Էրաղին, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահներ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, Իլհամ Ալիևը և Գեորգի Մարգեևաշվիլին, ինչպես նաև որոշ երկրների էներգետիկայի նախարարներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նախագիծը սկսվում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահդենիզ» հանքավայրից և կտրելով Վրաստանի տարածքը հասնում է Թուրքիա: Խողովակաշարը ձգվելու է մինչև Իտալիա: