Ընդունվել է TANAP-ով փոխադրվող գազը
https://parstoday.ir/hy/news/world-i93812-Ընդունվել_է_tanap_ով_փոխադրվող_գազը
Թուրքիայում ընդունվել է Անդրանատոլիական գազատարով (TANAP) փոխադրվող գազը, որը կոչված է ադրբեջանական գազը փոխադրել Թուրքիա և Եվրոպա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2018 13:43 Asia/Tehran
  • Ընդունվել է TANAP-ով փոխադրվող գազը

Թուրքիայում ընդունվել է Անդրանատոլիական գազատարով (TANAP) փոխադրվող գազը, որը կոչված է ադրբեջանական գազը փոխադրել Թուրքիա և Եվրոպա։

«Արան նյուզ» գործակալության չորեքշաբթի օրվա հաղորդման համաձայն, գազն ընդունվել է TANAP-ի կամ «Էներգետիկայի մետաքսի ճանապարհ» նախագծի առաջին փուլի բացման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում: 

Գազի ընդունման խորհրդանշական արարողությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Էներգետիկ նախագծերը տարածաշրջանին կայունություն ու խաղաղություն են բերելու»: Նա նախագիծը համարել է Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամության խորհրդանիշը:

Արարողակարգի ժամանակ, Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն և նավթի փոխնախարար՝ Համիդ Ռեզա Էրաղին, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահներ՝  Ռեջեբ Թայիբ Էրդողանը,  Իլհամ Ալիևը և Գեորգի Մարգեևաշվիլին, ինչպես նաև որոշ երկրների էներգետիկայի նախարարներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախագիծը սկսվում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահդենիզ» հանքավայրից և կտրելով Վրաստանի տարածքը հասնում է Թուրքիա: Խողովակաշարը ձգվելու է մինչև Իտալիա: