Դավութօղլուն և Մերկելը քննարկել են Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը
Թուրքիայի վարչապետ Ահմեթ ԴավութօղլունԲրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններն էքննարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Կառավարությունների ղեկավարները դարձյալ քննադատել են Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունն ու ընդգծել են ահաբեկչությանը հակազդելու համատեղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Կողմերը նաև անդրադարձել են փախստականների ճգնաժամի լուծման թեմային:
Մերկելն ու Դավութօղլուն նշել են, որ Անկարայի և Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնությունները կարևոր դերակատարություն ունեն հավանական սպառնալիքները վերացնելու գործում՝ ինչպես ապօրինի միգրացիայի, այնպես էլ փախստականների մահվան դեպքերը կանխելու լույսի ներքո։
tert.am
24/3/2016