Վավերացվեցին ԱՄՆ-ի դեմ ԵՄ-ի մաքսատուրքերը
https://parstoday.ir/hy/news/world-i93926-Վավերացվեցին_ԱՄՆ_ի_դեմ_ԵՄ_ի_մաքսատուրքերը
ԵՄ անդամ երկրները միաձայն վավերացրեցին ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ պատասխան քայլի նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2018 02:24 Asia/Tehran
  • Վավերացվեցին ԱՄՆ-ի դեմ ԵՄ-ի մաքսատուրքերը

ԵՄ անդամ երկրները միաձայն վավերացրեցին ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ պատասխան քայլի նախագիծը:

«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԵՄ անդամ երկրները հինգշաբթի օրը հակազդելով Եվրոպայից ներկրվող պողպատից ու ալյումինից մաքսատուրքեր գանձելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, միաձայնությամբ վավերացրեց այդ միություն ներկրվող ամերիկյան արտադրանքներից 2 միլիարդ 800 միլիոն եվրո կամ 3 միլիարդ 300 միլիոն դոլար մաքսատուրք գանձելու մասին նախագիծը:

Նախագիծը գործադրման կհանձնվի Եվրոհանձնաժողովում վավերացվելուց հետո:

Եվրոհանձնաժողովի առաջիկա նիստը գումարվելու է հունիսի 20-ին, որի օրակարգում է մինչև հունիսի վերջը կամ հուլիսի սկզբին ԵՄ-ի վավերացրած մաքսատուրքերի գործադրման հանձնվելը: