ԱՄՆ կառավարությունը 2000 ներգաղթյալ երեխաների բաժանել է ծնողներից
Վիճակագրական տվյալների համաձայն, հակամիգրացիոն քաղաքականության շրջանակում ԱՄՆ կառավարությունը 2000 ներգաղթյալ երեխաների բաժանել է ծնողներից:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը և սահմանապահության վարչությունը զեկուցել են, որ վերջին վեց շաբաթների ընթացքում գերխիստ քաղաքականության շրջանակում երկրի հարավային սահմաններում իրենց ծնողների հետ ԱՄՆ մուտք գործած 2000 երեխաներ բնակեցվել են սահմանամերձ կացարաններում:
Իմիգրանտների իրավունքների պաշտպան որոշ ակտիվիստներ տեղեկացրել են, որ ամերիկացի պաշտոնյաները մայրերից հեռացնում են երեխաներին:
ԱՄՆ կառավարությունն այդ երեխաներին ձերբակալել է ԱՄՆ անօրինական մուտքի փորձ անելու և իմիգրացիոն օրենքները խախտելու մեղադրանքով:
Թրամփի կառավարության պաշտոնյաների խոսքերով երեխաները հեռացվում են ծնողներից, քանի որ ըստ օրենքի չի կարելի ծնողներին ձերբակալել երեծաների ներկայությամբ:
Միաժամանակ Վաշինգտոնում ծավալվել են նմանօրինակ խիստ քաղաքականության դեմ բողոքները: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի սենատոր Փոլ Ռայանը հայտարարել է, որ դժգոհ է կառավարության այդ քայլից: