Թուրքիա. Բելգիան անտեսել է ԻՊ մարտիկի մասին մեր նախազգուշացումը
https://parstoday.ir/hy/news/world-i9412-Թուրքիա._Բելգիան_անտեսել_է_ԻՊ_մարտիկի_մասին_մեր_նախազգուշացումը
Բրյուսելում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող անձանցից մեկը անցյալ տարի վտարվել էր Թուրքիայից և Բելգիան հետագայում անտեսել էր նախազգուշացումները, որ այդ մարդը ԻՊ մարտիկ է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2016 11:15 Asia/Tehran
  • Թուրքիա. Բելգիան անտեսել է ԻՊ մարտիկի մասին մեր նախազգուշացումը

Բրյուսելում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող անձանցից մեկը անցյալ տարի վտարվել էր Թուրքիայից և Բելգիան հետագայում անտեսել էր նախազգուշացումները, որ այդ մարդը ԻՊ մարտիկ է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բակրաուին ձերբակալվել էր թուրքական հարավային Գազիանթեպ նահանգում՝ սիրիական սահմանի մոտ և հետագայում արտաքսվել է Հոլանդիա: «Բրյուսելում հարձակում իրականացնողներից մեկին մենք ձերբակալել էինք 2015 թվականի հհունիսի Գազիանթեպում և արտաքսել: Մենք հաղորդել էինք արտաքսման մասին Անկարայում Բելգիայի դեսպանատանը, բայց ավելի ուշ նա ազատ էր արձակվել: Թուրքիան տեղեկացրել էր նաև հոլանդական իշխանություններին», - ասել է Էրդողանը: Բելգիայի պաշտոնյաները առայժմ չեն արձագանքել այս հայտարարությանը: Նախկինում եվրոպական պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ առանց կոնկրետ ապացույցների նրանք չեն կարող ձերբակալել Թուրքիայից արտաքսված անձանց: Փարիզում նոյեմբերին ահաբեկչության հեղինակներից մեկը՝ Իբրահիմ Աբդեսլամը ևս անցյալ տարվա սկզբին Թուրքիայից Բելգիա արտաքսված անձանց թվում էր:

Ankakh.com

24/3/2016