Եվրոպան պատրաստ է առևտրական ոլոտում բանակցել ԱՄՆ-ի հետ
ԵՄ-ի առևտրական հարաբերությունների գծով պատասխանատն ասել է.«Միությունը պատրաստ է առևտրական հակամարտությունները լուծելու համար բանակցել ԱՄՆ-ի հետ»:
Ռոյտերսի հաղորդմամբ, ԵՄ առևտրական հարաբերությունների գծով պատասխանատու Սեսիլիա Մալմսթրոմը հայտարարել է.«ԵՄ-ը պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ ալյումինի ու պողպատի ներկրման սակագների բարձրացման հետևանքով առաջացած խնդիրների կարգավորման նպատակով»:
Նա ասել է.«Սահմանված մաքսային սակագները ապօրինի են և առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքների խախտում են համարվում»:
Մալմսթրոմը հավելել է.«Առևտրի համաշխարհային կազմակերպությունը պետք է քննարկի Չինաստանի խնդիրը և շուկաներում չինական ապրանքների գրոհը»:
Թրամփը սակագներ է սահմանել պողպատի ու ալյումինի ներկրման համար: Այդուհանդերձ նա հայտարարել է, որ իր կառավարությունը որոշ երկրների, այդ թվում՝ ԵՄ-ին անդամակցող երկրներին, ժամանակվորապես ազատելու է այդ հարաակերից:
Սակագների սահմանման դեմ բողոքել են ԵՄ-ն, Կանադան ու Մեքսիկան