Մոգերինին բարձր է գնահատել ՀԳՀԾ-ն հովանավորելու հարցում Հայաստանի դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i94472-Մոգերինին_բարձր_է_գնահատել_ՀԳՀԾ_ն_հովանավորելու_հարցում_Հայաստանի_դիրքորոշումը
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության դիրքորոշումը կապված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված Եվրամիության ջանքերին աջակցելու հետ: Այս մասին հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2018 13:48 Asia/Tehran
  • Մոգերինին բարձր է գնահատել ՀԳՀԾ-ն հովանավորելու հարցում Հայաստանի դիրքորոշումը

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության դիրքորոշումը կապված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված Եվրամիության ջանքերին աջակցելու հետ: Այս մասին հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Ֆեդերիկա Մոգերինին  հինգշաբթի օրը Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ասել է. «Այս հանդիպման ընթացքում խորհրդակցել ենք Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (միջուկային համաձայնության) և Սիրիայի վերջին զարգացումների  շուրջ»:

Մոգերինին նաև ասել է.«Բրյուսելն աջակցում է Անկարա-Երևան հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին և երկու կողմերին հորդորում է առանց նախապայմանի շարունակել համագործակցությունը»:

Այդ հանդիպման ժամանակ Մնացականյանը ևս տեղեկացրել է, որ որոշ միջազգային հարցերի վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացրել Մոգերինիի հետ:

Նրա խոսքով՝  Սիրիայի իրադարձությունները և ՀԳՀԾ-ն եղել են  երկու կողմի բանակցության կարևորագույն թեմաները:

ՀՀ ԱԳ նախարարը նաև ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ իր երկրի հանձնառությունը և  բարձր է գնահատել Հայաստանին ցուցաբերվող ԵՄ-ի  աջակցությունները: 

Այսօր Բրյուսելում կայացել է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի առաջին նիստը: