ԵՄ-ն դիմակայում է ԱՄՆ-ի առևտրական պատերազմին
Հունիս 22, 2018 02:30 Asia/Tehran
ԵՄ-ի առևտրի կոմիսարը հայտարարել է. «ԵՄ-ն կդիմակայի ԱՄՆ-ի առևտրական պատերազմին»:
Համաձայն «Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման, ԵՄ առևտրի կոմիսար Սեսիլիա Մալմստրոմը հինգշաբթի օրը հայտարարել է. «Միությունն ամերիկյան ներկրված արտադրանքներից նոր մաքսատուրքեր է գանձում հույս ունենալով, որ այս առևտրական պատերազմում ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա»:
«Ուրբաթ օրվանից, ԵՄ-ն ներկրվող ամերիկյան ապրանքներից շուրջ 3 միլիարդ 400 միլիոն դոլար մաքսատուրք է գանձելու»,-հայտարարել է Մալմստրոմը:
«Եթե ԵՄ-ն չկարողանա համոզել իր ամերիկացի գործընկերներին, հնարավոր է, որ հաջողվի ամերիկացի սպառողներին ու քաղաքական այրերին»,-հավելել է ԵՄ առևտրի կոմիսարը:
Պիտակ