Մաքսատուրքի հարցով Եվրոպան պատասխան քայլ ձեռնարկեց ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i94518-Մաքսատուրքի_հարցով_Եվրոպան_պատասխան_քայլ_ձեռնարկեց_ԱՄՆ_ի_դեմ
ԵՄ-ն հակազդելով ԱՄՆ-ի կառավարության կողմից պողպատի ու ալյումինի ներկրման համար սահմանված համապատասխանաբար 25 և 10 տոկոսանոց մաքսատուրքին ուրբաթ օրվանից սկսած մաքսատուրք սահմանեց ԱՄՆ-ում արտադրված տասնյակ արտադրանքների, այդ թվում ծխախոտի, խմիչքների, հագուստեղենի ու մոտոցիկլետի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2018 08:06 Asia/Tehran
  • Մաքսատուրքի հարցով Եվրոպան պատասխան քայլ ձեռնարկեց ԱՄՆ-ի դեմ

ԵՄ-ն հակազդելով ԱՄՆ-ի կառավարության կողմից պողպատի ու ալյումինի ներկրման համար սահմանված համապատասխանաբար 25 և 10 տոկոսանոց մաքսատուրքին ուրբաթ օրվանից սկսած մաքսատուրք սահմանեց ԱՄՆ-ում արտադրված տասնյակ արտադրանքների, այդ թվում ծխախոտի, խմիչքների, հագուստեղենի ու մոտոցիկլետի համար:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ամերիկյան այն արտադրանքների ցուցակը, որոնցից ԵՄ-ն որոշել է մաքսատուրք գանձել մայիսի 18-ին ներկայացվեց Համաշխարհային առևտրի կազմակերպությանը և միայն ներառում է այն արտադրանքները, որոնք արտադրվում են ԱՄՆ-ի տարածքում և բացառվում են այն արտադրանքները, որոնք վաճառքի են հանվում ամերիկյան ապրանքանիշերի անվան ներքո և հնարավոր է, որ արտադրված լինել աշխարհի այլ կետերում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց պողպատից 25, իսկ ալյումինից 10 տոկոս մաքսատուրք գանձելու իր որոշման մասին: Թրամփը նախ մայիսի 1-ից մեկ ամսով Եվրոպային ազատեց այդ մաքսատուրքերից, սակայն հունիսի 1-ից դա գործադրման հանձնեց նաև Եվրոպայից ներկրվող պողպատի ու ալյումինի պարագային:

Տնտեսական միջազգային կառույցներ և տարբեր երկրներ անգամներ ազդարարել են համաշխարհային տնտեսության վրա Թրամփի տնտեսական հովանավորչական քաղաքականությունների հետևանքների կապակցությամբ: