Նորվեգիան ժամանակավորապես դադարեցնում է փախստականների արտաքսումը Ռուսաստան
Հունվար 24, 2016 13:09 Asia/Tehran
Ռուսաստանն ու Նորվեգիան պետք է համակարգեն մերձավորարևելյան փախստականների արտաքսման աշխատանքները, ովքեր Նորվեգիա են գալիս Ռուսաստանից: Այս պատճառով Նորվեգիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ ժամանակավորապես կդադարեցնի միգրանտների արտաքսումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ին:
Ըստ Նորվեգիայի արտգործնախարարի՝ փախստականների արտաքսման ժամանակավոր դադարեցման պատճառ են հանդիսանում հարցեր՝ կապված նրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև երկու երկրների միջև առավել համաձայնեցված գործողություններ իրականացնելու հետ:
Նշենք, որ շուրջ 80 փախստականներ Նորվեգիայի հյուսիսային ճամբարում սպասում են իրենց ճակատագրին:
armedia.am
24/1/2016
Պիտակ