Ասադը հաշտեցում է ցանկանում Թուրքիայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i9475-Ասադը_հաշտեցում_է_ցանկանում_Թուրքիայի_հետ
Սիրիան և Թուրքիան պետք է մնան բարի հարևաններ՝ ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախկին արտգործնախարար Շյուքրի Գյուլերի հետ հանդիպման ժամանակ՝ գրում է թուրքական Milliyet պարբերականը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2016 15:55 Asia/Tehran
  • Ասադը հաշտեցում է ցանկանում Թուրքիայի հետ

Սիրիան և Թուրքիան պետք է մնան բարի հարևաններ՝ ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախկին արտգործնախարար Շյուքրի Գյուլերի հետ հանդիպման ժամանակ՝ գրում է թուրքական Milliyet պարբերականը։

Ասադն ասել է, որ սիրիացի ժողովուրդը Թուրքիայի հանդեպ թշնամական զգացմունքներ չունի։

Նրա խոսքով՝ հանուն երկու երկրների տարածքային ամբողջականության՝ Թուրքիան և Սիրիան պետք է համատեղ քաղաքականություն վարեն։

Իշխանությունները կարծում են, որ Սիրիայում արյունահեղության հիմնական պատճառ է հանդիանում երկրի նախագահ Բաշար Ասադի քաղաքականությունը։