Ասադը հաշտեցում է ցանկանում Թուրքիայի հետ
Մարտ 24, 2016 15:55 Asia/Tehran
Սիրիան և Թուրքիան պետք է մնան բարի հարևաններ՝ ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախկին արտգործնախարար Շյուքրի Գյուլերի հետ հանդիպման ժամանակ՝ գրում է թուրքական Milliyet պարբերականը։
Ասադն ասել է, որ սիրիացի ժողովուրդը Թուրքիայի հանդեպ թշնամական զգացմունքներ չունի։
Նրա խոսքով՝ հանուն երկու երկրների տարածքային ամբողջականության՝ Թուրքիան և Սիրիան պետք է համատեղ քաղաքականություն վարեն։
Իշխանությունները կարծում են, որ Սիրիայում արյունահեղության հիմնական պատճառ է հանդիանում երկրի նախագահ Բաշար Ասադի քաղաքականությունը։
Պիտակ