Ռադովան Կարաջիչին 40 տարվա ազատազրկման են դատապարտել
https://parstoday.ir/hy/news/world-i9478-Ռադովան_Կարաջիչին_40_տարվա_ազատազրկման_են_դատապարտել
Նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային ատյանի դատարանը Հաագայում Ռադովան Կարաջիչի դատավճիռն է սահմանել: Այդ մասին հաղորդում է Interfax-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2016 16:16 Asia/Tehran
  • Ռադովան Կարաջիչին 40 տարվա ազատազրկման են դատապարտել

Նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային ատյանի դատարանը Հաագայում Ռադովան Կարաջիչի դատավճիռն է սահմանել: Այդ մասին հաղորդում է Interfax-ը:

Դատարանը Կարաջիչին 40 տարվա ազատազրկման է դատապարտել: Նա մեղավոր է ճանաչվել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև օրենքները և պատերազմը վարելու սովորությունները խախտելու մեջ:

Սակայն, բոսնիացի սերբերի նախկին առաջնորդից հանվել է ցեղասպանության առաջադրված երկու մեղադրանքներից մեկը: Նրա խոսքերով` բավականին ապացույցներ չկան 1992-1995-ին պատերազմի ընթացքում բոսնիական համայնքներում ցեղասպանություն կազմակերպելու վերաբերյալ:

«Դատարանը չի պարզել, որ այդ համայնքներում ցեղասպանության մտադրություն է գոյություն ունեցել մեղադրյալի կողմից` բոսնիացի խորվաթներին ու մուսուլմաններին ոչնչացնելու նպատակով»,- հայտարարել է դատավորը: