ԱՄՆ-ի 17 նահանգներ Թրամփի դեմ բողոք են ներկայացրել
Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության շրջանակներում անօրինական միգրանտների երեխաներին իրենց ընտանիքներից բաժանելու գործողությունից հետո, այդ երկրի 17 նահանգներ կառավարության դեմ բողոք են ներկայացրել:
ԻՌՆԱ-ի երեքշաբթի գիշեր կատարած հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի 17 նահանգներ, այդ թվում՝ Վաշինգտոնը, Նյու Յորքն ու Կալիֆորնիան, հայցում կառավարությանը կոչ են արել իրենց ընտանիքներին վերադարձնել այն երեխաներին, որոնք «Զրո հանդուրժողականություն» քաղաքականության գործադրման շրջանակներում հեռացվել են իրենց ծնողներից:
ԱՄՆ-ն գործադրելով «Զրո հանդուրժողականություն» քաղաքականությունը, որոշել է առանց բացառության դատական գործընթաց սկսել բոլոր անօրինական միգրանտների դեմ, որի հետևանքով մինչև ծնողների կարգավիճակի հստակեցումը երեխաներն առանձնացվում են ծնողներից:
Վերջին շաբաթների ընթացքում «Զրո հանդուրժողականություն» հակամիգրացիոն քաղաքականության պատճառով Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանի վրա իրենց ծնողներից առանձնացվել են ավելի քան 2300 երեխաներ:
Միգրանտների ու մասնավորապես նրանց երեխաների հետ ԱՄՆ կառավարության անմարդկային վերաբերմունքն աշխարհում խիստ քննադատության է արժանացել: