Բրյուսելում տեղի է ունեցել միգրացիայի հարցով նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i94979-Բրյուսելում_տեղի_է_ունեցել_միգրացիայի_հարցով_նիստը
Եվրամիության ղեկավարները ժամեր տևած բանակցությունից և Իտալիայի անհամաձայնությունների ներքո համաձայնության եկան միգրացիայի վերաբերյալ քաղաքականությունների շուրջ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2018 08:21 Asia/Tehran
  • Բրյուսելում տեղի է ունեցել միգրացիայի հարցով նիստը

Եվրամիության ղեկավարները ժամեր տևած բանակցությունից և Իտալիայի անհամաձայնությունների ներքո համաձայնության եկան միգրացիայի վերաբերյալ քաղաքականությունների շուրջ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ուրբաթ առավոտյան հայտարարեց, որ Եվրամիության ղեկավարները հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած նիստում, ժամեր տևած բանակցության արդյունքում, համաձայնության եկան անօրինական էմիգրանտների հարցի շուրջ:

Տուսկն ասել է.«Եվրոպական 28 երկրների ղեկավարներն այդ նիստում համաձայնության եկան միգրացիայի վերաբերյալ»:

Տուսկն այն դեպքում է այդ մասին հայտարարել, երբ Իտալիան խոչընդոտել է Բրյուսելում գումարված նիստի համատեղ հայտարարության ընդունմանը և մյուս եվրոպական երկրներին կոչ է արել անօրիանական էմիգրանտների հարցով  նախ բավարարել այդ երկրի պահանջները:

Reuters գործակալությունը հաղորդել է, որ Իտալիայի այդ քայլը ցույց է տալիս, որ խորը տարաձայնություններ կան Եվրամիությունում: