Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները
Եվրամիության ղեկավարները ևս վեց ամսով երկարաձգել են հակառուսական պատժամիջոցները:
Եվրամիության անդամ 28 երկրների ղեկավարներ հինգշաբթի օրը Բրյուսելում գումարված նիստում համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ միության կողմից կիրառվող պատժամիջոցների երկարաձգման շուրջ: Պատժամիջոցները տարածվում են Ռուսաստանի տնտեսական սեկտորի՝ ներառյալ երկրի նավթային փոխանակումների վրա:
Եվրոպացի մի պաշտոնյա ասել է.«ԵՄ ղեկավարներն այդ որոշումն ընդունել են Ուկրաինայի և Մինսկի համաձայնության հարցերի շուրջ երկար բանակցելուց հետո»:
Եվրոպան Ռուսաստանին մեղադրում է արևելյան Ուկրաինայի ընդդիմադիրներին պաշտպանելու և Ղրիմի թերակղզին այդ երկրին կցելու մեջ: Ռուսաստանը հերքում է այդ մեղադրանքը ՝ փոխադարձաբար Եվրոպային մեղադրելով ՆԱՏՕ-ի օգնությամբ իր սահմանների մոտ նոր զորակայաններ ստեղծելու միջոցով Ռուսաստանին ռազմական պաշարման ենթարկելու փորձի մեջ: