Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i94989-Եվրամիությունը_երկարաձգել_է_հակառուսական_պատժամիջոցները
Եվրամիության ղեկավարները ևս վեց ամսով երկարաձգել են հակառուսական պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2018 12:19 Asia/Tehran
  • Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները

Եվրամիության ղեկավարները ևս վեց ամսով երկարաձգել են հակառուսական պատժամիջոցները:

Եվրամիության անդամ 28 երկրների ղեկավարներ հինգշաբթի օրը Բրյուսելում գումարված նիստում համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ միության կողմից կիրառվող պատժամիջոցների երկարաձգման շուրջ: Պատժամիջոցները տարածվում են Ռուսաստանի տնտեսական սեկտորի՝ ներառյալ երկրի նավթային փոխանակումների վրա:

Եվրոպացի մի պաշտոնյա ասել է.«ԵՄ ղեկավարներն այդ որոշումն ընդունել են Ուկրաինայի և Մինսկի համաձայնության հարցերի շուրջ երկար բանակցելուց հետո»:

Եվրոպան Ռուսաստանին մեղադրում է արևելյան Ուկրաինայի ընդդիմադիրներին պաշտպանելու և Ղրիմի թերակղզին այդ երկրին կցելու մեջ: Ռուսաստանը հերքում է այդ մեղադրանքը ՝ փոխադարձաբար Եվրոպային մեղադրելով ՆԱՏՕ-ի օգնությամբ իր սահմանների մոտ նոր զորակայաններ ստեղծելու միջոցով Ռուսաստանին ռազմական պաշարման ենթարկելու փորձի մեջ: