Բողոք Հնդկասանում ՝ Նիքի Հեյլիի կատարելիք այցի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i95001-Բողոք_Հնդկասանում_Նիքի_Հեյլիի_կատարելիք_այցի_դեմ
Հնդկաստանի հյուսիս-արևմտյան Ջեյփուր քաղաքի ուսանողները բողոքել են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի այդ երկիր կատարելիք այցի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2018 14:31 Asia/Tehran
  • Բողոք Հնդկասանում ՝ Նիքի Հեյլիի կատարելիք այցի դեմ

Հնդկաստանի հյուսիս-արևմտյան Ջեյփուր քաղաքի ուսանողները բողոքել են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի այդ երկիր կատարելիք այցի դեմ:

Նիքի Հեյլին երեքշաբթի օր Հնդկաստան է այցելել: Եռօրյա այցի շրջանակում նա հանդիպում-զրույցներ է ունենալու այդ երկրի պետայրերի հետ: Քննարկվելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը:

Այցին միաժամանակ ԱՄՆ կառավարությունը Հնդկաստանից և Չինաստանից պահանջել է մինչև նոյեմբերի 4-ը դադարեցնել Իրանից նավթի ներկրումը:

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջը վերջերս նշել է.«Նոր Դելին դեմ է  Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին: Հնդակաստանը շարունակելու է ԻԻՀ-ի հետ իր բազմակողմանի համագործակցությունը և շարունակելու է Իրանից նավթ գնել»:

Իրանը Հնդկաստանին նավթ վաճառող երրորդ երկիրն է: Իրանն ապահովում է Հնդկաստան ներկրվող նավթի 12 տոկոսը: