ԵՄ-ն քվեարկեց հօգուտ Իրանին հովանավորող փաթեթի. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i95009-ԵՄ_ն_քվեարկեց_հօգուտ_Իրանին_հովանավորող_փաթեթի._Մոգերինի
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասաց. «ԵՄ-ն 28 կողմ ձայներով վավերացրեց ՀԳՀԾ-ի շրջագծում ԻԻՀ-ին հովանավորելու փաթեթը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2018 01:28 Asia/Tehran
  • ԵՄ-ն քվեարկեց հօգուտ Իրանին հովանավորող փաթեթի. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասաց. «ԵՄ-ն 28 կողմ ձայներով վավերացրեց ՀԳՀԾ-ի շրջագծում ԻԻՀ-ին հովանավորելու փաթեթը»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ուրբաթ օրը Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովի ավարտին հայտարարեց. «Առաջիկա երկու օրերի ընթացքում ԻԻՀ-ի պատասխանատուներին կներկայացվի հովանավորող փաթեթի կետերը»:

«Բուլղարիան միակ երկիրն էր, որ դեմ էր Իրանին առաջարկված փաթեթին, սակայն ի վերջո կողմ քվեարկեց դրան»,-հավելեց ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան, որպես ՀԳՀԾ-ին մաս կազմող եվրոպական երկրներ Իրանին հովանավորող փաթեթը մշակողներն են: Համաձայն ԵՄ ղեկավարների պայմանավորվածության, Եվրոպայի ներդրման բանկը պարտավորվել է հովանավորել ԻԻՀ-ին:

Ավելի վաղ ԻԻՀ քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին ասել էր. «ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի շահերը երաշխավորելու համար ԵՄ առաջարկներւ փաթեթը հավանաբար կներկայացվի մինչև հունիսի վերջը:

«Իրանի ՀԳՀԾ-ում մնալը պայմանավորված է եվրոպական երկրների, Ռուսաստանի և Չինաստանի քայլերով»,-հավելել է Աբբաս Էրաղչին: