ԱՄՆ-ը փորձում է խախտել Հյուսիսային Կորեայի հետ համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i95015-ԱՄՆ_ը_փորձում_է_խախտել_Հյուսիսային_Կորեայի_հետ_համաձայնությունը
ԱՄՆ հետախուզական գործակալությունները փորձում են խախտել Հյուսիսային Կորեայի հետ կայացած համաձայնությունը: Կազմակերպությունները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան փորձ է արել ավելացնել միջուկային վառելիքի արտադրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2018 07:49 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը փորձում է խախտել Հյուսիսային Կորեայի հետ համաձայնությունը

ԱՄՆ հետախուզական գործակալությունները փորձում են խախտել Հյուսիսային Կորեայի հետ կայացած համաձայնությունը: Կազմակերպությունները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան փորձ է արել ավելացնել միջուկային վառելիքի արտադրությունը:

ԱՄՆ-ի հետախուզության մի շարք պաշտոնյաներ պնդել են, որ Հյուսիսային Կորեան ավելացրել է միջուկային վառելիքի արտադրությունը՝ Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում առավել արտոնություններ շահելու համար: Այս մասին հաղորդում է CNN ամերիկյան լրատվական ցանցը:

ԱՄՆ-ի հետախուզական ծառայուլթունների պաշտոնյաները պնդում են, որ Հյուսիսային Կորեան առնվազն մեկ գաղտնի միջուկային օբյեկտ է ունեցել, որում շարունակել է իրագործել գաղտնի միջուկային գործունեություն  և փորձում է Թրամփի կառավարությունից ստանալ ավելի շատ արտոնություններ :

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընը հունիսի 12-ին Սինգապուրում հանդիպել և պայմանավորվել են միջուկային զինաթափման շուրջ, սակայն կողմերի միջև ստորագրված համաձայնագրում  չեն նշվել զինաթափման գործընթացի մանրամասները և  ժամկետները: