Ամերիկյան ամենամեծ ռազմաբազայի բացումը Հարավային Կորեայում
(last modified Sat, 30 Jun 2018 13:14:56 GMT )
Հունիս 30, 2018 17:44 Asia/Tehran
  •  Ամերիկյան  ամենամեծ ռազմաբազայի բացումը Հարավային Կորեայում

Չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությանը այդ երկրի զինվորների թվի կրճատմանը Հարավային Կորեայում, աշխարհի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան բացվել է Սեուլի մոտ:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն՝ ուրբաթ օրը ռազմաբազայի բացման արարողության ժամանակՀարավային Կորեայում ամերիկյան զորքերի հրամանատար Վինսենթ Կիթ Բրուքսը հայտարարել է.«Նախատեսված է, որ մինչև  2022թ.-ը այս ռազմաբազայում տեղակայված կլինեն շուրջ 43,000 մարդ, այդ թվում `զինծառայողներ եւ նրանց ընտանիքի անդամներ»:

Այս ռազմաբազայի բացումը կատարվում է այն պայմաններում երբ, հունիսի 12-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, խոստացել էր դադարեցնել բախումները և կրճատել ԱՄՆ-ի զորքերի ներկայությունը Հարավային Կորեայում:

Այս ռազմաբազան գտնվում է Հարավային Կորեայի մայրաքաղաքից 70 կմ հարավ ընկած տարածքում: