Գերմանիան, Հունաստանը և Իսպանիան փախստականների հարցով համաձայնության են եկել
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել փախստականների մասին Իսպանիայի և Հունաստանի հետ:
Գերմանիայի լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բրյուսելում կայացած երկօրյա նիստից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Մադրիդն ու Աթենքը համաձայնվել են ընդունել այն փախստականներին, որոնք գերմանական իշխանությունների կողմից Գերմանիայի և Ավստրիայի սահմանին ձերբակալվել են:
Գերմանիայի կանցլերը հավելել է. «Գերմանիան միշտ ընդգծել է, որ երբեք հնարավոր չէ համաձայնության գալ եվրոպական միևնույն քաղաքականության շուրջ, սակայն պետք է ջանալ եվրոպական գործընթացների շուրջ համաձայնության հասնել»:
Եվրոպական երկրների առաջնորդները երկար բանակցություններից հետո վերջապես համաձայնության են եկել, փախստականների ընդունման վերաբերյալ:
Համաձայնություն է կայացել փախստականների ընդունման համար հատուկ կենտրոնների ստեղծման շուրջ: