Եվրոպան դադարեցրել է Արաբիա կատարվող զենքի արտահանումը
(last modified Sun, 01 Jul 2018 03:19:36 GMT )
Հուլիս 01, 2018 07:49 Asia/Tehran
  • Եվրոպան դադարեցրել է Արաբիա կատարվող զենքի արտահանումը

Բելգիայի իշխանական խորհուրդը շաբաթ օրը արձակեց Արաբիա զենքի արտահանումը դադարեցնելու հրամանագիրը:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, իրավապաշտպան խմբերի ճնշման ներքո արձակված հրամանագիրը չեղարկում է Բելգիայի զինարդյունաբերական «FN Herstal» ընկերության և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված ութ պայմանագրերը:

Զինարդյունաբերության «FN Herstal» ընկերությունն անցած տարի շուրջ 153 միլիոն դոլար սպառազինություն է վաճառել Արաբիային:

Բելգիայի իրավապաշտպան խմբեր վերջին ամիսներին քննադատելով Եմենի դեմ Արաբիայի ոտնձգությունը, պահանջել էին Բելգիայի զենք արտադրող ընկերությունների և սաուդցիների միջև առևտրական հարաբերությունների խզումը: