Թրամփը կրկին սպառնաց Իրանի եվրոպական առևտրական գործընկերներին
ԱՄՆ նախագահը կրկին եվրոպացիներին սպառնաց, որ միջուկային համաձայնությանը (ՀԳՀԾ) հավատարիմ մնալու դեպքում նրանց դեմ պատժամիջոցներ կգործադրի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը «Ֆաքս Նյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում ասաց. «ԱՄՆ-ին լիարժեք պատժամիջոցներ կգործադրի Իրանի հետ առևտուր կատարող եվրոպական ընկերությունների դեմ»:
Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնն այս կապակցությամբ ասել է. «ԱՄՆ-ն պատժամիջոցների կենթարկի այն եվրոպական երկրներին, որոնք հավատարիմ կմնան Իրանի հետ միջուկային համաձայնությանը»:
ԱՄՆ նախագահը մայիսի 8-ին Իրանի դեմ անհիմն մեղադրանքները կրկնելով հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և առաջիկա երեքից վեց ամիսների ընթացքում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:
Թրամփի այս քայլն արժանացավ ներքին ու միջազգային դատապարտման, այնպես որ ՀԳՀԾ-ի կողմերը համարվող Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան ու ԵՄ-ն ընդգծեցին, որ պաշտպանում են միջազգային այս համաձայնությունը: