Կանադայի մուսուլմանների խորհուրդը՝ ԱՄՆ մուտք գործելու սահմանափակումների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i95118-Կանադայի_մուսուլմանների_խորհուրդը_ԱՄՆ_մուտք_գործելու_սահմանափակումների_մասին
Կանադայի մուսուլմանների խորհուրդն այդ երկրի մուսուլմաններին խորհուրդ է տվել նախապատրաստվել ԱՄՆ մուտք գործելու սահմանափակումներին ու խտրականությանը դիմակայելու համար:
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Հուլիս 02, 2018 14:31 Asia/Tehran
  • Կանադայի մուսուլմանների խորհուրդը՝ ԱՄՆ մուտք գործելու սահմանափակումների մասին

Կանադայի մուսուլմանների խորհուրդն այդ երկրի մուսուլմաններին խորհուրդ է տվել նախապատրաստվել ԱՄՆ մուտք գործելու սահմանափակումներին ու խտրականությանը դիմակայելու համար:

Global News-ի հաղորդման համաձայն՝ Կանադայի մուսուլմանների ազգային խորհուրդը  հայտարարել է, որ վերջերս զգալիորեն ավելացել է կանադացի մուսուլմանների նկատմամբ կիրառվող  ԱՄՆ մուտք գործելու խտրականությունը:

Կանադայի մուսուլմանների ազգային խորհուրդն այդ երկրի մուսուլմաններին խորհուրդ է տվել  նախքան Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ դեսպանատուն մուտք  գործելը,  իրենց հետ վերցնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Խորհուրդն ընդգծել է.«Եթե իրենց վիզան մերժվեց կամ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերվեց, կանադացի մուսուլմանները  պետք է ամերիկացի պետծառայողից գրավոր բացատրություն պահանջեն իրենց վիզան մերժվելու համար և իրենց հիշեն այն անձնավորության անունը ,ով մերժել է իրենց վիզան»: