Եվրամիությունն առևտրի ոլորտում պատասխան քայլեր է ձեռնարկելու ԱՄՆ-ի դեմ
Եվրամիությունն ԱՄՆ-ին սպառնում է,որ պատասխան պատժամիջոցային մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ապրանքների ներմուծման համար:
Financial Times թերթը հայտարարել է.«Եվրահանձնաժողովը, նամակ հղելով ԱՄՆ առևտրի նախարարությանը, զգուշացրել է, որ ի պատասխան Եվրամիության երկրների կողմից մատակարարվող պողպատի և ալյումինի համար հունիսի 1-ից ԱՄՆ-ի սահմանած գանձումների՝ Եվրամիությունը 300 միլիարդ դոլար մաքսատուրք կսահմանի ամերիկյան ապրանքների ներմուծման համար»:
Եվրահանձնաժողովի նամակում ասված է. «Բրյուսելը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի դեմ պատասխան քայլերի ձեռնարկման մասին: Եվրամիությունը կարող է պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծման վրա, եթե Վաշինգտոնն ընդունի համապատասխան որոշում եվրոպական արտադրության մեքենաների ներմուծման համար»:
Եվրահանձնաժողովը նաև հայտարարել է. «Թրամփի նման վերաբերմունքները վկայում են ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի խախտման մասին և բացասաբար են ազդում ԱՄՆ-ի վարկանշի վրա»: