Մուգերինիի խոսնակն ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման հանդեպ ԵՄ-ի պարտավորությունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակն ընդգծել է ՀԳՀԾ-ի լիարժեք ու ազդեցիկ գործադրման հանդեպ Բրյուսելի պարտավորությունը:
Քուվեյթի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի խոսնակ Մայա Կուչիանչիքը երկուշաբթի օրը մամուլի մի ասուլիսի ժամանակ ընդգծել է. «Եվրոպան հավատարիմ է Իրանի միջուկային համաձայնության լիարժեք ու ազդեցիկ գործադրմանը, քանի որ ՀԳՀԾ-ն տեղավորվում է Եվրոպայի ու միջազգային հանրության անվտանգության շահերի շրջանակներում»:
«ԵՄ-ն ու նրա միջազգային գործընկերները ՀԳՀԾ-ն պահպանելու և դրանից օգուտ քաղելու գործընթացը շարունակելու ուղղությամբ բազմաթիվ քայլեր են վերցրել»,-հավելել է Մայա Կուչիանչիքը:
Ի հետևումն ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլի և այդ համաձայնության պահպանման համար եվրոպական երկրների պահանջի, Իրանը սահմանափակ ժամանակ է տվել եվրոպացիներին՝ պահանջելով ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման դեպքում ՀԳՀԾ-ում Իրանի շահերի պահպանման ուղղությամբ գործնական երաշխիքներ ներկայացնել: