Եվրոխորհրդարանն իր աջակցությունը հայտնեց Իրանում Եվրոպայի ներդրման բանկի աշխատանքային ծրագրին
https://parstoday.ir/hy/news/world-i95214-Եվրոխորհրդարանն_իր_աջակցությունը_հայտնեց_Իրանում_Եվրոպայի_ներդրման_բանկի_աշխատանքային_ծրագրին
Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունը հայտնեցին Իրանում Եվրոպայի ներդրման բանկի աշխատանքային ծրագրի հանդեպ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2018 02:31 Asia/Tehran
  • Եվրոխորհրդարանն իր աջակցությունը հայտնեց Իրանում Եվրոպայի ներդրման բանկի աշխատանքային ծրագրին

Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունը հայտնեցին Իրանում Եվրոպայի ներդրման բանկի աշխատանքային ծրագրի հանդեպ:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Եվրոխորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի գիշեր, Վիեննայում Իրանի և ՀԳՀԾ-ի մյուս կողմերի ԱԳ նախարարների մակարդակում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի սեմին, իրենց աջակցությունը հայտնեցին Իրանի հետ Եվրոպայի ներդրման բանկի առևտրական նախագծի հանդեպ:

Եվրոպայի ներդրման բանկը լինելով ԵՄ-ի նկատի ունեցած երկրներին ֆինանսական ծառայություններ ներկայացնող այդ միության ֆինանսական բազուկը, մեկն է այն հիմնասյուներից, որոնց օգնությամբ Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերին զուգահեռ, Բրյուսելը փորձում է պահպանել Իրանի հետ առևտրական հարաբերությունները:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, եվրոպական երկրները մտադիր են ապահովել միջուկային համաձայնությունից Իրանի ակնկալած շահերը: Որոշված է որ այս շրջանակում առաջիկա ուրբաթ Վիեննայում Իրանի և ՀԳՀԾ-ի մյուս կողմերի ԱԳ նախարարների մակարդակում գումարվելիք համատեղ հանձնաժողովի նիստում ներկայացվի Եվրոպայի առաջարկների փաթեթը: