Ֆրանսիան չի կիսում Մոնաֆեղին խմբի գաղափարախոսությունը
https://parstoday.ir/hy/news/world-i95249-Ֆրանսիան_չի_կիսում_Մոնաֆեղին_խմբի_գաղափարախոսությունը
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը չի աջակցում Մոջահեդին (Մոնաֆեղին) խմբի գաղափարախոսությանը, նպատակներին ու գործունեությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2018 02:28 Asia/Tehran
  • Ֆրանսիան չի  կիսում Մոնաֆեղին խմբի գաղափարախոսությունը

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը չի աջակցում Մոջահեդին (Մոնաֆեղին) խմբի գաղափարախոսությանը, նպատակներին ու գործունեությանը:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ԱԳՆ մի դիվանագետ հաստատել է, որ Թեհրանում այդ երկրի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն եվ նրան է փոխանցվել Փարիզում Մոջահեդին խմբի տարեկան նստաշրջանի կապակցությամբ բողոքի նոտան:  «Ինչպես ընդգծել է Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը, Փարիզը չի աջակցում Մոջահեդին Խալղ (Մոնաֆեղին) խմբի գաղափարախոսությանը, նպատակներին ու գործունեությանը»:

«Ֆրանսիայի կառավարության կողմնորոշման համաձայն, ֆրանսիացի որևէ պաշտոնատար չի մասնակցել Մոջահեդին (Մոնաֆեղին) խմբավորման նիստին, սակայն նկատի առնելով այն փաստը, որ խմբի անունը հանվել է Եվրոպայի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների ցուցակից,  խմբին թույլատրվել է հանրային կարգը չխանգարելու պայմանով նիստեր կազմակերպել և աշխատանք տանել»,-հայտարարել է Ֆրանսիացի  պաշտոնատարը:

Փարիզում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման այս տարվա համաժողովին մասնակցել էին ԱՄՆ-ի, Կանադայի ու եվրոպական որոշ երկրների հայտնի քաղաքական այրեր: