Ֆրանսիան չի կիսում Մոնաֆեղին խմբի գաղափարախոսությունը
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը չի աջակցում Մոջահեդին (Մոնաֆեղին) խմբի գաղափարախոսությանը, նպատակներին ու գործունեությանը:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ԱԳՆ մի դիվանագետ հաստատել է, որ Թեհրանում այդ երկրի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն եվ նրան է փոխանցվել Փարիզում Մոջահեդին խմբի տարեկան նստաշրջանի կապակցությամբ բողոքի նոտան: «Ինչպես ընդգծել է Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը, Փարիզը չի աջակցում Մոջահեդին Խալղ (Մոնաֆեղին) խմբի գաղափարախոսությանը, նպատակներին ու գործունեությանը»:
«Ֆրանսիայի կառավարության կողմնորոշման համաձայն, ֆրանսիացի որևէ պաշտոնատար չի մասնակցել Մոջահեդին (Մոնաֆեղին) խմբավորման նիստին, սակայն նկատի առնելով այն փաստը, որ խմբի անունը հանվել է Եվրոպայի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների ցուցակից, խմբին թույլատրվել է հանրային կարգը չխանգարելու պայմանով նիստեր կազմակերպել և աշխատանք տանել»,-հայտարարել է Ֆրանսիացի պաշտոնատարը:
Փարիզում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման այս տարվա համաժողովին մասնակցել էին ԱՄՆ-ի, Կանադայի ու եվրոպական որոշ երկրների հայտնի քաղաքական այրեր: