Մոգերինին կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների նորմալացումը
Հուլիս 06, 2018 14:46 Asia/Tehran
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների նորմալացումը:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստն ավարտվելուց հետո, Մոգերինին ասել է.«Նիստի անդամները կարևորում են կառուցողական մթնոլորտում ՀԳՀԾ-ի պահպանումը և Իրանի հետ տնտեսական հարաբերությունների նորմալացման համար գործեղանակների կիրառումը»:
Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի 11-րդ զեկույցին և ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հանձնառությանը, Մոգերինին նշել է, որ Վիեննայի նիստի մասնակիցները հաստատել են Իրանի կողմից այդ համաձայնության հարգումը:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը նշել է, որ նիստում նաև կարևորվել է Իրանի դեմ շրջափակումների չեղարկումը:
Պիտակ