Թուրքիայում աշխատանքից զրկվել է ևս 18500 մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i95371-Թուրքիայում_աշխատանքից_զրկվել_է_ևս_18500_մարդ
Թուրքիայում արտակարգ իրավիճակին վերջ տալու շեմին այդ երկրի կառավարությունը մի հրամանագրով Գյուլենական ցանցի հետ կապ ունենալու մեղադրանքով աշխատանքից զրկել է ավելի քան 18500 կառավարության աշխատակիցների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2018 15:29 Asia/Tehran
  • Թուրքիայում աշխատանքից զրկվել է ևս 18500 մարդ

Թուրքիայում արտակարգ իրավիճակին վերջ տալու շեմին այդ երկրի կառավարությունը մի հրամանագրով Գյուլենական ցանցի հետ կապ ունենալու մեղադրանքով աշխատանքից զրկել է ավելի քան 18500 կառավարության աշխատակիցների:

Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, կառավարության պաշտոնական մամուլում հրապարակած հրամագրի համաձայն Թուրքիայի կառավարությունը աշխատանքից զրկել է կառավարության 18 հազար 632 աշխատակիցների: Նրանցից 6 հազար 152-ը ոստիակության աշխատակիցներ են եղել:

Անկարան 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման մեջ մեղադրում է «Ֆաթուլլահ Գյուլենի» խմբին, սակայն Գյուլենը բազմիցս հերքել է այս մեղադրանքը ասելով, որ Թուրքիայի կառավարության այս քայլերի նպատակը ընդդիմադիների վրա ճնշում գործադրելն է:

Անցած շաբաթ Թուրքիայի նախկին վարչապետ Բին Ալի Յըլդրմը ասել է.«Ի վերջո երկու տարի հետո վերջ կդրվի Թուրքիայի արտակարգ իրավիճակին և երկիրը կանցնի նորմալ պայմանների»: