Մադլեն Օլբրայթը քննադատել է ՀԳՀԾ-ի դեմ ուղղված Թրամփի քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i95374-Մադլեն_Օլբրայթը_քննադատել_է_ՀԳՀԾ_ի_դեմ_ուղղված_Թրամփի_քաղաքականությունը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը «Շպիգել» գերմանական պարբերականին տված հարցազրույցում Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունից (ՀԳՀԾ) միակողմանի հրաժարվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը նրա կողմից թույլ տրված կոպիտ սխալ է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2018 21:46 Asia/Tehran
  • Մադլեն Օլբրայթը  քննադատել է ՀԳՀԾ-ի դեմ ուղղված Թրամփի քաղաքականությունը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը «Շպիգել» գերմանական պարբերականին տված հարցազրույցում Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունից (ՀԳՀԾ) միակողմանի հրաժարվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը նրա կողմից թույլ տրված կոպիտ սխալ է համարել:

«Թրամփն ասում է, որ ցանկանում է վերահսկել Իրանի միջուկային աշխատանքները, սակայն մոռանում է, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելը նրան չի օգնելու իրականացնել այդ նպատակը»:

Երկար տարիներ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության բնագավառում աշխատած ԱՄՆ-ի վաստակավոր քաղաքական գործիչներից մեկի կողմից ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի քաղաքականությանն ուղղված քննադատությունը վկայում է Թրամփի քաղաքական տհասության և քաղաքականության աշխարհի տարրական սկզբունքներից տեղյակ չլինելու մասին:

Թրամփը մայիսի 8-ին հայտարարելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, նշեց, որ պատճառն այն է, որ ԱՄՆ-ի  շահերը չեն ապահովվում, ինչին Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները չեն հավատում:

Ֆրանսիայից, Բրիտանիայից ու Գերմանիայից բաղկացած եվրոպական եռյակն ու ԵՄ-ն բազմիցս ընդգծել են, որ ՀԳՀԾ-ն պիտի գոյատևի, քանի որ Հդրա գործադրումը նպաստելու է տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանը: