Ֆրանսիայում մուսուլմանների համար նոր օրենքներ են սահմանվել
https://parstoday.ir/hy/news/world-i95442-Ֆրանսիայում_մուսուլմանների_համար_նոր_օրենքներ_են_սահմանվել
Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ այդ երկրում նոր օրենքներ կընդունվեն մուսուլմաննների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2018 12:37 Asia/Tehran
  • Ֆրանսիայում մուսուլմանների համար նոր օրենքներ են սահմանվել

Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ այդ երկրում նոր օրենքներ կընդունվեն մուսուլմաննների համար:

Ֆրանս պրեսի հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 2018 թ. աշնանից սկսած, իրավիճակը պարզելու համար սահմանվում են մի շարք հատուկ կանոններ մուսուլմանների համար: 

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ իսլամը Ֆրանսիայում երկրորդ խոշորագույն կրոնն է, և կառավարությունը իսլամի հետ խնդիրներ չունի և նոր օրենքներն կերաշխավորեն նրանց իրավունքները:

Մակրոնն այն պայմաններում է նման արտահայտություն արել, երբ Ֆրանսիայի կառավարությունը վերջին տարիներին որոշ օրենքներ է սահմանել, սահմանափակելու մուսուլմանների կրոնական կարգերը, ներառյալ արգելելով հասարակական վայրերում նամազ անելը:

Ֆրանսիայի կառավարությունը նաև մեծացրել է սահմանափակումները մուսուլման կանանց հիջաբի համար: