Դոնալդ Տուսկը Թրամփին. «Հարգիր դաշնակիցներիդ. բարեկամներ շատ չունես»
https://parstoday.ir/hy/news/world-i95457-Դոնալդ_Տուսկը_Թրամփին._Հարգիր_դաշնակիցներիդ._բարեկամներ_շատ_չունես
ԵԽ նախագահն ԱՄՆ նախագահին կոչ է արել հարգել դաշնակիցներին և հրաժարվել ամենօրյա քննադատությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2018 02:47 Asia/Tehran
  • Դոնալդ Տուսկը Թրամփին. «Հարգիր դաշնակիցներիդ. բարեկամներ շատ չունես»

ԵԽ նախագահն ԱՄՆ նախագահին կոչ է արել հարգել դաշնակիցներին և հրաժարվել ամենօրյա քննադատությունից:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը երեքշաբթի օրը «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ արձագանքել է Եվրոպային ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատություններին և հայտարարել, որ դա լավ դաշնակիցի հանդեպ ընդունված ճիշտ ուղի չէ:

«ԱՄՆ-ն պիտի իմանա, որ հակառակ իր ենթադրության, շատ դաշնակիցներ չունի»,-հավելել է Տուսկը:

Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ անարդար համարեց իրենց բյուջետային պարտավորությունների հանդեպ ՆԱՏՕ-ի որոշ անդամների անտարբերությունը:

ԱՄՆ նախագահը բազմիցս ՆԱՏՕ-ի անդամներին քննադատել է այդ կազմակերպության հանդեպ ֆինանսական պարտավորությունները չհարգելու պատճառով:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը գումարվելու է այսօր՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: