Սիրիայի ճգնաժամի միակ լուծումը քաղաքական է. Գութերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին անգամ ընդգծել է Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը:
«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը հայտարարել է. «Սիրիայի ապագան վճռվելու է ոչ թե քաղաքական միջոցներով, այլ քաղաքական լուծմամբ և ժողովրդավարական համապարփակ կառավարության ձևավորմամբ»:
«Սիրիայի հարավում իրականացված վերջին կարգավորումներում ՄԱԿ-ն ունեցել է իր դերակատարությունը, սակայն վերջնական նպատակը համակողմանի քաղաքական լուծում ներկայացնելն է»,-հավելել է Գութերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծելով այդ կազմակերպության հավատարմությունը Ժնևյան բանակցությունների և թիվ 2254 բանաձևի շրջանակում քաղաքական լուծում ներկայացնելուն, որի նպատակն է անկողմնակալ սահմանադրություն մշակել և Սիրիայի համար քաղաքական լուծում առաջարկել, ասել է, որ սիրիացիներին հղում է այն ուղերձը, որ այս ուղին երաշխավորելու է նրանց ապագան և վերակառուցելու է նրանց երկիրը: